Հասարակական

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Աֆղանստանի քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Աֆղանստանի քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի են ձերբակալել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել էԱֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը:

Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:

Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:

Ձերբակալվածները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում