Թուրքիայի տնտեսության վրա հարձակվածները ցանկանում են ծնկի բերել երկիրը. Էրդողան
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի տնտեսության վրա հարձակվածները ցանկանում են ծնկի բերել երկիրը. Էրդողան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/944338.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կուրբան-բայրամի տոնակատարության առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 20-ին տարածված ուղերձում:
«Ոչ մի տարբերություն չկա մեր տնտեսության վրա հարձակման եւ մեր աղոթքի կամ դրոշի վրա հարձակման միջեւ: Նպատակը նույնն Է: Նրանց նպատակը Թուրքիան եւ մեր ազգը ծնկի բերելն Է եւ կալանավորներին ազատելը»,- գրել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: