Մանե Թանդիլյանը խոսել է նպաստների հասցեականությունն ապահովելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մտահոգություն է հայտնել նպաստների համակարգում առկա թերությունների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թանդիլյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածած տեսաուղերձում նշել է, որ ներկայումս նպաստների համակարգը մեծ հաշվով չի ծառայում իր նպատակին:

Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Թանդիլյանի խոսքով` նպաստ ստացողների 12-ից 15 տոկոսը ոչ հասցեական նպաստառուներ են:

«Սա ամենևին չի նշանակում, որ կա օրենքի խախտում: Սա նշանակում է, որ այս քաղաքացիները նպաստները ստանում են՝ ապահովելով այն տեղեկատվությունը, որն իրենցից ակնկալվում է: Բայց որքանով են այդ նպաստները հասցեական , որքանով այդ հարգարժան քաղաքացիները ունեն նպաստի կարիք: Օրինակ` երբ մենք ստանում ենք վարկային պատմության, ավանդի մասին տեղեկանք, մենք իմանում ենք, որ քաղաքացին ունի 16 միլիոն դրամ վարկ և նա ամեն ամիս փակում է 100 հազար դրամ իր վարկի համար: Եվ այդ քաղաքացին ստանում է ամեն ամիս 18 հազար դրամ նպաստ: Ինչպես եք կարծում՝ պետության, կառավարության և մեր նախարարության համար գոնե հարց չպետք է առաջանա, թե ինչպես է քաղաքացին ի վերջո կարողանում ամեն ամիս փակել 100 հազար դրամ վարկ, երբ նա նպաստառու է և ստանում է պետությունից 18 հազար դրամ»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանը նշեց, որ 15 տոկոս ոչ հասցեական նպաստների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դա նպաստի բյուջեի 20 տոկոսն է:

«Դա նշանակում է, որ հարկատուի վճարած գումարները չեն ծախսվում հասցեական , ինչն ինձ համար անթույլատրելի է»,- ընդգծեց Թանդիլյանը:

Նախարարը նշեց, որ համակարգը հստակեցնելու, պարզեցնելու կարիք ունի, և նախարարության նպատակն է համակարգը բաց և հասցեական դարձնելը:

Հայերեն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգուշանալ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից