Ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ շենացում. քաղաքաշինության կոմիտեն շնորհավորել է շինարարի օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է շինարարի տոնը: «Արմենպրես»-ը ներկայացնում է քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ, Շինարարի տոնը նշվում է օգոստոս ամսվա երկրորդ կիրակի օրը։ Շինարարն ամենախաղաղարար մասնագիտություններից մեկն է։ Այն ձեռնոց է նետում ժամանակակից պայթյունավտանգ աշխարհին՝ ավերումի դեմ կառուցում, ամայացման դեմ՝ շենացում։

Այս խոսքերն առավել քան տեղին են հայ շինարարի համար, որը մեր ժողովրդի պատմության տարբեր դժվարին ժամանակահատվածներում կառուցելով է պայքարել։ Կառուցել և հաղթել։ Նրա հազարամյակներ առաջ կառուցած ամրոցներն ու կամուրջները, հոգևոր ու ռազմական նշանակության կառույցներն այսօր էլ հիացնում են արարողի վարպետությամբ։ Վարպետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելով` ստեղծել են դարերի համար մնայուն արժեքներ:

Շուրջ երեկ տասնամյակ է, ինչ հայ շինարարը կառուցում է անկախ Հայաստանում։ Այս ընթացքում կառուցապատվել և բարեկարգվել են հանրապետության շատ բնակավայրեր, բարելավվել ճանապարհներ, ջրատարներ ու հեռահաղորդակցության ցանցեր, շահագործման են հանձնվել արտադրական, հասարակական, տարբեր նշանակության այլ կառույցներ։ Շնորհավորելով բոլոր շինարարներին, մաղթում ենք շինարարության աճող ծավալներ, օրնիբուն աշխատող շինարարական կռունկներ և աշխույժ շինհրապարակներ։ Մաղթում ենք անսպառ աշխատանք»։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում