Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների թիվը 10 անգամ ավելացել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս տարվա հուլիս ամսին ստացած բողոքների թիվը 10 անգամ ավելի է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Զգալիորեն ավելացել է Պաշտպանի աշխատակազմ այցելող քաղաքացիների թիվը։

Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահության անընդհատ բարձրացմամբ, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցների հարցումները, այնպես էլ հասարակության նոր ակնկալիքներով։

Այս տվյալները հանգեցրել են գերծանրաբեռնված աշխատանքի։ Աշխատանքները տարվում են ռեսուրսների ու ջանքերի առավելագույն գործադրմամբ՝ հաճախ առանց աշխատանքային նորմավորված ժամերի։

Մասնավորապես, եթե 2016 թվականի հուլիս ամսին ստացվել է 103 բողոք, 2017 թվականի նույն ամսին՝ 158, ապա 2018 թվականին՝ 1008։ Բողոքների թիվն ավելի քան 3 անգամ բարձր է նաև մայիս և հունիս ամիսներին նախորդ երկու տարիների նույն ամիսների համեմատությամբ։

Հայերեն

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում