Ինը միգրանտ Է խեղդվել Թուրքիայի ծովափի մոտ. Hurryet
1 րոպեի ընթերցում
![Ինը միգրանտ Է խեղդվել Թուրքիայի ծովափի մոտ. Hurryet](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/08/943306.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ինն անօրինական միգրանտ Է զոհվել Թուրքիայի արեւմտյան ծովափի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hurryet թերթը:
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Այդինի նահանգի Կուշադասի քաղաքի շրջանում:
Նշվում Է, որ նավի վրա եղել Է 13 մարդ: Նրանցից չորսը փրկվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: