Տնտեսություն

Արձանագրվել է զբոսաշրջության երկնիշ աճ. նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թիվն աճում է 

1 րոպեի ընթերցում

Արձանագրվել է զբոսաշրջության երկնիշ աճ. նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թիվն աճում է 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ նշեց, որ զբոսաշրջության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 12 տոկոս աճ:

«Մենք արդեն ունենք կիսամյակային կտրվածքով շուրջ 12 տոկոս աճ ու սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանային շրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզմը։ «Սրան գումարվել է նաև նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճը»,- ընդգծեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում