Քաղաքականություն

Սաակաշվիլին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Սաակաշվիլին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Эхо Москвы ռադիոկայանին տվածհարցազրույցումՍաակաշվիլին ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում:

Վրաստանի նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Նա նաև նշել է, որ Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, սակայն հավելել է, որ դրա համար դեռ ուշ չէ:

«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն ճիշտ օգտագործի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում