«Սանիթեք»-ը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայամանգրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով:

«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ