Սփյուռք

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել են ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանիմահվան լուրին:

«Հարգանքի տուրք՝ Մանուշյանների խմբի վերջին վերապրած Արսեն Չաքարյանին: Նա դիմադրության հերոսն էր և անխոնջ ականատեսը, որի ձայնը մինչև վերջ հնչում էր ուժով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

«Ես շատ տխուր եմ՝ լսելով Արսեն Չաքարյանի մահվան մասին: Նա եղել է Մանուշյանների Դիմադրության շարժման վերջին վերապրածը: Հիշում ենք նրա անունը, պայքարի գործում իր եղբայրներին ու քույրերին, և նրանց պայքարը: Նրանք պատվել են Ֆրանսիան»,- իր հերթին գրել է Անն Իդալգոն:

Արսեն Չաքարյանի ընտանիքին ցավակցական հեռագրեր են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում