Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը. հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորության արարողության կազմակերպման համար: Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Ակադեմիկոս Համբարձումյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան է, որտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիրներից մեկն է: Նրա կողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ:

Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացված արդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծային, ջերմային և այլ հույժ կարևոր պրոբլեմների լուծման բնագավառներում:

Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։

Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթ. հանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը:

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվել: ԽՍՀՄ կառավարության կողմից նա արժանա­ցել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սերգեյ Վավիլովի անվան, Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան շքանշանների: Պարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի, Յան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանի, Մոնպելյեի համալսարանի, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, ՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:

Հայերեն العربية Русский

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ