Ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից. Օսիպյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելել է Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցել ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունը ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։

Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունն ու դերը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ՝ դրանց բացահայտման գործում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։

Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բացահայտված 28 տարվա վաղեմության սպանության դեպքին՝ հատուկ ցուցում տվեց ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Տավուշի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։

Հաջորդ հանդիպումը Գավառ քաղաքում էր՝ Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության պետը խստագույնս պահանջեց բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու և չգրանցելու արատավոր երևույթը։

Ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունն այլևս ազատվել է կոռուպցիոն մեքենայություններից և յուրաքանչյուր ոստիկանի առաջխաղացման ու խրախուսման գնահատականը լինելու է սրտացավ և նվիրյալ աշխատանքը։ Կադրային սերնդափոխություն ապահովելու նպատակով մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։

Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Աշխատանքային հաջորդ խորհրդակցությունը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ էր։ Վալերիյ Օսիպյանը մարզի ոստիկաններից պահանջեց տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։

Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով»։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ