Հայաստանն ու ԱՄԷ-ն նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանընամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն իր ուղերձում գոհունակությամբ նշում է, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաստատվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված միջպետական հարաբերություններ, և համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր է խորացնել հայ-էմիրաթական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր և գործնական նախաձեռնություններով ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

ԱՄԷ արտգործնախարարն իր ուղերձում նշում է, որ ամուր բարեկամությունն է կապում երկու երկրների ժողովուրդներին բոլոր բնագավառներում և հույս է հայտնում, որ Հայաստանի և ԱՄԷ միջև առկա բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն և կզարգանան ի շահ միասնական բարօրության։

Հայերեն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով

Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ

Հայաստանում փակ ավտոճանապարհներ չկան

Բուհ-մասնավոր հատված համագործակցություն․ Երեմյան ընկերությունը ԵՊՀ-ում բացեց հատուկ լաբորատորիա

Եվրոպական ինդեքսներ - 29/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 29/09/26