Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում չարաշահումների դեպքեր են հայտնաբերվել. հարուցվել են քրգործեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաև բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի և Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում