Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնը Թավշյա հեղափոխության մասին կոմքիքսների գիրք է կազմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕՍԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Էպիկ» կենտրոնի անդամները Թավշյա հեղափոխության մասին «The Armenian Velvet Revolution» վերնագրով կոմիքսների գիրք են կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 1-ին ՀԱՀ-ում տեղի ունեցավ գրքի նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին հեղափոխությունն առաջնորդած բարձրաստիճան պաշտոնյաները: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով` գիրքը առիթ է վերհիշելու այն ամենը, ինչն այդ օրերին չեն հասցրել վայելել:

«Հեղափոխության մասին հիշելիս երկակի զգացողություն եմ ունենում: Առաջինը, բնականաբար, գոհունակության զգացողությունն է, երկրորդը ափսոսանքի զգացողությունն է: Ափսոսանք, որ դա շատ արագ եղավ, և ոչ մի վայրկյան վայելելու ժամանակ չեղավ, որովհետև անընդհատ պատասխանատվության զգացումը խեղդում էր: Սա ևս մեկ հրաշալի առիթ է` հուզական առումով վերապրելու այդ ամենը, և քանի որ սա պատմական իրադարձություն էր, այս կոմիքսները պատմության մեջ փաստագրելու շատ կարևոր դեր են խաղալու»,- ասաց Միրզոյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունեց նախաձեռնությունը, ասելով, որ գիրքը կազմող երիտասարդներն իրականացնում են հեղափոխության օրերի իր միտքը:

«Միշտ Հեղափոխության ընթացքում մտածում էի, որ այդ ամենը անպայման պետք է մեկը արձանագրի: Ոչ մեկը չկար մեր կողքը, որ անընդհատ հավաքագրեր այն ամենն, ինչ տեղի էր ունենում: Ես հենց առաջին նկարից հասկացա, որ շատ մոտ է լինելու իրականությանը այն, ինչ դուք ներկայացնում եք»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Կոմիքսների գրքի համահեղինակներից Քրիստինե Ասլանյանի խոսքով` գիրքը ողջ աշխարհին հեղափոխություն իրականացնելու խաղաղ ձևերը սովորեցնելու միտում ունի:

«Սա պատմություն չի իշխանափոխության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, սա պատմություն է խաղաղության մասին: Մենք ասում ենք, որ խաղաղության միջոցով կարելի է հասնել այնպիսի հեղափոխության, որին ոչ-ոք չի կարողացել հասնել: Կոմիքսները լինելու են երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, որպեսզի մեր Թավշյա հեղափոխության մասին բոլորը իմանան ու սովորեն»,- ասաց Քրիստինե Ասլանյանը:

Միջոցառման ավարտին երիտասարդները գործարկեցին ինտերնետային հաշիվը, որտեղ հավաքվելու է գրքի կազմման համար անհրաժեշտ 10 հազար դոլար գումարը:
Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի