Երկու շաբաթից «Սանիթեք»-ը կստանա նոր մեքենաներ և նոր թափով կշարունակի աղբահանությունը. ընկերության տնօրեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը նշեց «Սանիթեք» ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Շատ է խոսվում այն մասին, որ «Սանիթեք»-ը քաղաքական դրդապատճառներից ելնելով փորձում է սաբոտաժ անել: Սակայն, «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպությունն է, որը ներկայացված է 4 երկրներում: Սեփականատերը ես եմ և լիբանանյան կազմակերպությունը: Մենք չունենք տեղական որևէ գործընկեր ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքական ոլորտում: Կարելի է ասել, որ 100%-անոց օտարերկրյա ներդրումների արդյունք է կազմակերպությունը: Մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ է, այլ ոչ թե քաղաքապետի: Այն ժամանակ այլ քաղաքապետ էր, իսկ ընտրություններից հետո կլինի մեկ ուրիշը: «Սանիթեք»-ը ապաքաղաքական կառույց է»,- պարզաբանեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:

Թավիլն ասում է, որ այն պահից, ինչ «Սանիթեք»-ը սկսել է աշխատել Երևանում, ընկերությունը բազմաթիվ խնդիրների է բախվել և կրել է պատասխանատվությունը: Ընկերությունը պարտավորված է քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար մաքուր պայմաններ ստեղծել:

«Աղբահանության լուրջ խնդիրն առաջացել է մոտ 2 շաբաթ առաջ: Մենք աստիճանաբար կարգավորում ենք իրավիճակը: Հիմնական խնդիրը կապված է եղել մեքենաների և պահեստամասերի հետ»,- ընդգծեց Նիկոլաս Թավիլը: Նա նշում է, որ «Սանիթեք»-ի մեքենաները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, և դրանց պահեստամասերը պետք է ներկրվեն արտերկրից:

«Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են, իսկ մեքենաները ստանալուց հետո ավելի մեծ թափով են իրականացվելու: Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել է արել 500-600 հազար ԱՄՆ դոլար:

Ընկերության տնօրենն ասաց, որ այս պահին բանակցություններ են վարում նաև «Մերսեդես» ընկերության հետ՝ մեքենաները վերանորոգելու և թարմացնելու համար:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե մեքենաների գնումը կկանխարգելի արդյոք աղբահանության գործընթացի նման խաթարման կրկնությունը, ընկերության տնօրենը պատասխանեց. «Մեքենաների գնումն 90 տոկոսով կօգնի թեկուզ ժամանակավոր՝ երկու-երեք տարով կանխարգելել նման իրավիճակի կրկնությունը՝ ժամանակավոր, քանի որ այս հարցին ավելի համակարգային մոտեցում է պետք»,- հավաստեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:

Իսկ աղմկահարույց այն տեղեկության մասին, թե ընկերության կողմից ստեղծվել են առանձին աղբավայրեր, Նիկոլաս Թավիլն ասաց, որ «Սանիթեք»-ը երբեք իր կողմից աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Այդ հարցով ընկերությունը համագործակցում է պետական կառույցների հետ և օգտագործում է այն տարածքները, որոնք նախատեսված են աղբակուտակման համար:

«Սանիթեք» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանն իր հերթին նշեց, որ գարշահոտությունը կանխելու համար ներկրվել է նոր նյութ, որով մաքրման աշխատանքներ են իրականացնում բնակելի շենքերի նկուղային հատվածներում, աղբարկղերում:

Նախատեսվում է նաև սերտ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փոքր աղբամանների խնդրի շուրջ, քանի որ դրանք նախատեսված են ծխախոտների և մանր աղբի համար, սակայն հաճախ կարելի է դրանցում տեսնել մեծ չափսերի աղբ:

Հայերեն

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը