Կառավարությունն ընդունելի համարեց Ծառուկյան դաշինքի պատգամավորների նախագիծը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառա­­վա­րու­թյան առաջար­կությանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդա­մակ­ցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամե­նատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական մի­ու­թյուն­ներին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրեն­քով: «Այդպիսով, անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամա­վճար­ներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջո­ց­նե­րից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակ­ցա­կան միության համար»,- ասաց Թանդիլյանը: Ըստ հիմնավորման, օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք ան­կա­խու­թյունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստա­հությունը, կընդլայնվի աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակը և էապես կթեթևացնի նրանց աշխատանքային իրա­վունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը:

Կառավարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: Իսկ եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկա­մուտների և ծախսերի փոփոխության: «Նախագիծն ընդունելի է և որոշակիորեն հնարավորություն է տալիս արհեստակցական միություններին ունենալ անկախություն»,- ասաց Թանդիլյանը:

Հայերեն

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումը որակել է «լավագույններից մեկը»