Քաղաքականություն

Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկները

3 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ուժերն ամփոփեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն դեմ է կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը 1%-ով իջեցնելուն: Այս մասին հուլիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում այդպիսի քայլը վտանգավոր է:

«Ստեղծված ներքաղաքական իրավիճակում մենք կայունություն ապահովելու խնդիր ունենք: Պետք է այս փուլում կարողանանք խորհրդարանական համակարգը զերծ պահել վայրիվերումներից»,- նշեց Հարությունյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մյուս երեք ուժերն այս հարցին «կողմ» դիրքորոշում ունեն: Նիստի ընթացքում քննարկվեցին ու քվեարկությամբ ընդունվեցին նաև 4 ուժերի կողմից ներկայացված մյուս առաջարկները: Քաղաքացիների համար մինչև ընտրությունները վավեր անձնագրեր ստանալու մեխանիզմը հեշտացնելու, ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելու երաշխիքները ավելացնելու համար լրացուցիչ սարքերի ներդրումն ապահովելու և տեխնիկական լուծումներ պահանջող հարցերն ընդգրկվեցին կառավարություն ուղարկվելիք փաթեթում, սակայն դրանք պետք է սպասեն կառավարության պատասխանին:

«Տեխնիկապես ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն կառավարությունը պետք է նշի, թե այս կարճ ժամանակահատվածում կկարողանա՞նք այդ անհրաժեշտ պարագաները ձեռք բերել, թե ոչ»,- նշեց ԵԼՔ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը:

ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն բաց ցուցակների դեպքում մեծ ռիսկեր է տեսնում: ԵԼՔ-ը դեմ է դաշնակցության այս առաջարկին, իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկում: Այս հարցը ևս կուղարկվի կառավարություն և ևս մեկ անգամ կքննարկվի խորհրդարանական ուժերի կողմից:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հաջորդ նիստում խորհրդարանական ուժերն արդեն կունենան իրենց տեսակետների շուրջ կառավարության պատասխանները, և կքննարկեն արտախորհրդարանական ուժերի կողմից արված առաջարկները:

ԱԺընտրականօրենսդրությանբարեփոխումներինպատակովաշխատանքայինխումբը արտախորհրդարանական ուժերի համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որպեսզի վերջինները ներկայացնեն բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները: Զուգահեռաբարքննարկումներէանցկացնումնաևվարչապետին առընթերընտրականօրենսգրքիբարեփոխումներիհանձնաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում