Հասարակական

Անկել է կենդանաբանական այգու ամուրյան վագրերից մեկը

2 րոպեի ընթերցում

Անկել է կենդանաբանական այգու ամուրյան վագրերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, անկել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:

«Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 17 տարին: Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25:

Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին:

Կենդանու անկումը գրանցվել է հուլիսի 20-ին՝ կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած:

Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության:

Անկման նախնական պատճառը, ըստ կենդանաբանական այգու կենդանաբուժի, ծերությունն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում