«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար շատ կարևոր նշանակություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ինստիտուտում կազմակերպված բաց դռների օրվա շրջանակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ կառույցում կարելի է համաշխարհային մակարդակ ունեցող գիտական հետազոտություններ կատարել աշխարհի տարբեր երկրներից բերված տարբեր սարքավորումների միջոցով: «Այս կառույցից կարող են օգտվել բազմաթիվ հիմնարկներ՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ ճյուղային ինստիտուտներ: Նախատեսվում է հուշագիր ստորագրել գերմանական կրթական կենտրոններից մեկի հետ, որի համաձայն կենտրոնի ինստիտուտում կրթական կրեդիտներ կարող են ստանալ նաև արտասահմանցի ուսանողները: Մոտ ժամանակներս նմանատիպ հուշագիր կստորագրվի նաև Իտալիայի հետ»,-հավելեց նա:

Հարությունյանի խոսքով՝ ինստիտուտի բյուջեն մոտ 280 միլիոն դրամ է: «Կառույցի կայացման մեջ շատ մեծ ներդրում են ունեցել գերմանական DESY և Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնները: Կենտրոնում սարքավորումների զգալի մասը նվիրատվությունների տեսքով է ձեռք բերվել»,-հավելեց նա:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ հանրության բոլոր շերտերի համար բաց են լինելու «Քենդլ» ինստիտուտի ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: Այցելուները կծանոթանան ինստիտուտի ստեղծման պատմությանը, ընթացիկ հետազոտական աշխատանքներին, ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարներին:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում