Սպորտ

Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Բելգիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճում Բելգիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: Երկրորդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների դարպասապահ Փիքֆորդի դեմ և գնդակն ուղարկել դարպասը:

Հանդիպման ընթացքում Անգլացի ֆուտբոլիստները փորձել են գոլի հեղինակ դառնալ, սակայն հիանալի է խաղացել Բելգիայի ընտրանու դարպասապահ Տիբո Կուրտուան:

Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է ճանաչվում Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ բրոնզե մեդալակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը՝ 1986 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում