Հայաստանը Վաշինգտոնում Սմիթսոնյան «ֆոլքլայֆ» փառատոնին ներկայացվել է նաև «Վայոց Ձոր» էլեկտրոնային գրքի միջոցով 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում տեղի ունեցած Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի այցելուները յուրահատուկ հնարավորություն են ունեցել Հայաստանի հետ ծանոթանալ ոչ միայն ազգային կերակրատեսակների, արհեստների և երաժշտության, այլև տեխնոլոգիայի միջոցով: Փառատոնին ներկայացված «Վայոց ձոր» մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը հնարավորություն է տվել մասնակիցներին վիրտուալ ճամփորդություն կատարել դեպի Հայաստան, այցելել պատմական վայրեր, հիանալ բնության տեսարաններով և ներշնչվել տեղական մշակույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հասարակայնության հետ կապերի բաժնից, էլեկտրոնային գիրքը թողարկվել է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի կողմից:

Այն համապարփակ ուղեցույց է Վայոց ձորի մասին՝ հագեցած բազմազան մուլտիմեդիա միջոցներով՝ տեսանյութերով, եռաչափ նկարներով ու համայնապատկերներով, ձայնագրություններով և ինտերակտիվ քարտեզներով:

«ՀՎՀ-ն հպարտությամբ է համագործակցում Սմիթսոնյան ինստիտուտի հետ՝ հավատարիմ մնալով հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իր առաքելությանը, և ես շատ ուրախ եմ, որ «Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը ներկայացվում է Ֆոլքլայֆ փառատոնի ընթացքում»,- ասել է ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը: «Նոր էլ. գրքում օգտագործվել են ստեղծարար և ժամանակակից լուծումներ՝ Վայոց ձորի բնական և պատմական հարստությունը, մարզի բազմազանությունը լավագույնս ներկայացնելու նպատակով: Գիրքն իր ինտերակտիվ բովանդակությամբ կնպաստի մարզում զբոսաշրջիկների թվի աճին»:

Բացի տարածաշրջանի պատմության, բնական վայրերի, մշակույթի եւ ավանդույթների մասին գլուխներից, գիրքը պարունակում է նաև հյուրանոցների եւ ռեստորանների տեղեկատու, ինչպես նաև բառարանային հավելված՝ ճանապարհորդությունը հեշտ և հաճելի դարձնելու համար:

«Էլեկտրոնային գրքի միջոցով մարդիկ կարող են բացահայտել ցանկացած վայր, տանը կամ հյուրանոցում ծանաթանալ դրան՝ հստակ պատկերացնելով, թե որտեղ են ուզում ճամփորդել... Այն հիանալի միջոց է ճանապարհորդությունը նախապես պլանավորելու, ինչպես նաև ճամփորդության ժամանակ օգտագործելու համար», - նշել է Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչ Սայմոն Ջոնսը:

«Ինչպես ստեղծել ուղեցույց» խորագրով հանդիպման ընթացքում դոկտոր Երվանդ Զորյանը, Սայմոն Ջոնսը և գիտնական-փորձագետներ Սաբրինա Փափազյանը և Հարություն Մարությանը ներկայացրեցին «Վայոց ձոր» ինտերակտիվ ուղեցույցի մշակման աշխատանքի մանրամասները:

Այս ամսվա սկզբին «Վայոց ձոր» և Հայաստանի մասին ՀՎՀ-ի երկու այլ էլեկտրոնային գրքերը՝ «Հայկական լեռնաշխարհ» եւ «Բացահայտենք Երևանը», ցուցադրվել են Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում, որոնց նպատակն էր նպաստել Հայաստանում զբոսաշրջության, այդ թվում՝ մշակութային տուրիզմի, զարգացմանը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել

Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը լուծելու համար

Հայաստանում ապակու մշակման արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել շուրջ 5 անգամ

ՀԷՑ-ը արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել. նախնական վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ

Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Պետր Պավելն անդրադարձել է Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությանը ռազմական ոլորտում

Պետր Պավելը Հարավային Կովկասում կապակցվածության նախագծերում Չեխիայի համար տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում