Արցախ

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

2 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՀկառավարության պաշտոնական կայքից, պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ: «ՏԻՄ համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ գործընթաց են, որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի գործառումը: Այս հարցում մեզ համար շատ օգտակար կլինի ծանոթանալ ՀՀ-ում առկա դրական փորձին, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր սխալներից»,- ասել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով Գրիգորի Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ արցախցի գործընկերների հետ կձևավորվի սերտ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ևս մասնակցել է հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում