Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնին հանդես կգան շվեյցարական Ալտշետեն փողային նվագախումբն ու իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկնարկից ի վեր, փառատոնն արդեն իսկ հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների ավելի քան 15 երկրներից:

Հայաստանն աշխարհում այն բացառիկ երկրներից է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների փառատոն, այդ իսկ պատճառով մեծ է հետաքրքրությունը, ինչպես երաժիշտներն են նշում, փառատոնի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ: Հատկանշական է այն փաստը, որ փառատոնը կրում է հենց Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը արտերկրում: Փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր դպրոցների փորձը մեկտեղել և ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ: Կարևոր է նաև նշել, որ փառատոնի շնորհիվ աշխարհին առավել ճանաչելի է դառնում հայկական մշակույթը:

Փառատոնը չի սահմանափակվում Երևանյան համերգասրահներով և նպատակ է հետապնդում համերգային ծրագրերում ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը: Դրա վկայությունն էր հունիսի 13-ին Բյուրական արվեստի ակադեմիայում կայացած համերգը: Ծրագրվում են նաեւ համերգներ արտերկրում: Փառատոնի առանձնահատկություններիցեն նաև համերգների ընթացքում հնչող համաշխարհային պրեմիերաները, որով ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների անհայտ գործերը:

Այս տարի կայացած փառատոնի երկրորդ եթերաշրջանի շրջանակներում հուլիսի 15-ին տեղի կունենա ևս մեկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում: Շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի և աշխարհահռչակ իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի կատարմամբ կհնչեն Ալ. Հարությունյանի Շեփորի կոնցերտը, Օ. Վաեսպիի Դիվերտիմենտոն, Ա. Շոուի Կլարնետի կոնցերտը և այլն:

Համերգի նախօրեին նվագախմբի 70 երաժիշտների նվագակցությամբ կանցկացվի քայլերթ դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից ժամը 18:15-ին:

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս