Նախիջևանի հատվածում մեր դիրքային փոփոխություններն ավելի նպաստավոր են, քան Ադրբեջանինը. Գառնիկ Իսագուլյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերը դիրքային փոփոխություններ արել են, բայց միայն իրենց տարածքում: Այս մասին Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

«Չի կարելի ասել, որ Ադրբեջանի արած դիրքային փոփոխությունները փոխել են ուժերի հարաբերակցությունը: Որոշ դիրքային տեղաշարժեր արել է նաև հայկական կողմը, որոնք շատ ավելի նպաստավոր են ու, ըստ էության, վերահսկողություն են սահմանում այն դիրքերի վրա, որտեղ որոշակի առաջխաղացում ունեցել է Ադրբեջանը»,- նշեց Իսագուլյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գառնիկ Իսագուլյանը Արցախում անցկացրած չորս օրում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով այցելել է առաջնագիծ ու տարբեր զորամասեր, ականատես եղել սահմանում տիրող իրավիճակին:

«Մեր զինվորը ինչպես վստահ ու հպարտ կանգնած էր սահմանին, նույն կերպ կանգնած է: Բացի ամպագոռգոռ հայտարարություններից, որ անում է Ադրբեջանը, որևէ լուրջ գործողություն անհնար է ակնկալել: Մենք սահմանների առումով չունենք այնպիսի խնդիր, որ կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի կամ Արցախի համար»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Արենի գյուղի հատվածում ադրբեջանական կողմի նոր դիրքերի հայտնվելու մեջ Իսագուլյանը վտանգ չի տեսնում: Դրանք հսկողության տակ են առել Տանձիկ լճակն ու Արենի գյուղի արևմտյան հատվածը, բայց բանախոսի խոսքով` հայկական կողմերը պատրաստ են հակառակորդի ակտիվության դեպքում նրան լռեցնել:

«Արենիի հատվածում որոշակի կրակոցներ կան հակառակորդի կողմից, բայց այդ կրակոցները ուղղված չեն լինում հայկական դիրքերի վրա: Դեպի Խաչիկ գյուղ տանող հատվածի վրա մերոնք շատ ավելի բարձրադիր դիրք ունեն: Եվ ադրբեջանական որոշակի գործողությունների դեպքում կարող ենք այդ դիրքերը լռեցնել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուն անդրադարձավ նաև Արցախի` բանակցությունների սեղան վերադառնալու հարցին՝ նշելով, որ Արցախը երբեք էլ բանակցությունների սեղանից չի հեռացել:

«Արցախը բանակցային գործընթացին միշտ է մասնակցել, պարզապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը,լինելով Արցախից, իրենք վերցրել էին նաև Արցախի անունից խոսելու այդ պարտավորությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որինքն այդ իրավունքը չունի: Հայաստանի իշխանություններն էլ բազմիցս ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի կողքին է, ոչ թե` Արցախի փոխարեն»,- ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքով` Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են ու վերահսկողության տակ են պահում երկու երկրների սահմաններում տիրող իրավիճակը:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում