Հասարակական

Սերժ Թանկյանը համոզված է, որ հանքարդյունաբերությունը բիզնեսի հին ձև է

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը համոզված է, որ հանքարդյունաբերությունը բիզնեսի հին ձև է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պետք է ձերբազատվել, քանի որ այն վնասում է բնությանն ու ամբողջ երկրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց, հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին ն և առհասարակ հանքարդյունաբերության ոլորտին:

Թանկյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից երկրի համար վտանգավոր է:

«Հանքարդյունաբերությունը, որպես բիզնես, արդեն հին ձև է ու պետք է ավելի խելացի, «կանաչ քայլեր» գտնել երկրի համար»,- նշեց Թանկյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում