Տնտեսություն

ԵՄ նոր նախագիծը կօգնի հայաստանյան ագրո-վերամշակող կազմակերպություններին կապվել եվրոպական շուկային

1 րոպեի ընթերցում

ԵՄ  նոր նախագիծը կօգնի հայաստանյան ագրո-վերամշակող կազմակերպություններին կապվել եվրոպական շուկային

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է օգնել այս երկրներին կապվել միջազգային և Եվրամիության շուկաների հետ:

«ԵՄ-ը բիզնեսի համար» նախաձեռնությունը պաշտոնապես սկսել է գործել 2018-ից՝ համագործակցելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հետ:

ԵՄ-ը արտահանման ներուժի խթանման համար առաջնահերթություն է տալիս վերամշակված, նաև չորացրած մրգերին ու բանջարեղենին, բուսական թեյին:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցված ընկերությունների 25 տոկոսն արդեն արտահանում են իրականացնում ԵՄ երկրներ, իսկ 32 տոկոսը հետաքրքրված է ԵՄ շուկա մուտք գործելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում