Սպորտ

Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Մունդիալ-2018

2 րոպեի ընթերցում

Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Կոլումբիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Մունդիալ-2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի վերջին խաղում Կոլումբիայի ընտրանին Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Անգլիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին առավելություն ունեին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները: Ի տարբերության «երեք առյուծների», կոլումբացիները չէին էլ կարողանում եզրափակել գրոհները: Առաջին կեսում երկու թիմերն էլ հիմնականում դիրքային գրոհներ էին կազմակերպում: Վիճակագրությամբ գնդակին 47/53 հարաբերակցությամբ ավելի շատ տիրում էին անգլիացիները:

Երկրորդ կեսի մեկնարկում ավելի վստահ գործում էին անգլիացիները: Խաղի 57-րդ րոպեին Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը: Վերջինս ընթացիկ աշխարհի առաջնությունում խփց իր 6 գոլը և շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հետագայում Կոլումբիան փորձում էր ինչ որ կերպ գտնել դեպի Անգլիայի դարպասը տանող ճանապարհը, բայց ապարդյուն: Մինչև խաղի ավելացված 3-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Մինան վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ի վերջո հերթը հասավ նաև 11 մետրանոց հարվածներին, որտեղ ավելի դիպուկ էին Անգլիացիները՝ 1:1 (4:3):

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիան կխաղա Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում