Սպորտ

Շվեդիան 12 տարի անց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է. Մունդիալ-2018

1 րոպեի ընթերցում

Շվեդիան 12 տարի անց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է. Մունդիալ-2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Շվեդիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկում տուգանային հարվածով հանդիպման հաշիվը բացելու հնարավորություն ունեին շվեդները, բայց արդյունքի չհասան: Շվեդները լավ էին գործում պաշտպանությունում: Վիճակագրության լեզվով Շվեյցարիան առավել շատ էր տիրում գնդակին: Ի վերջո թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Հանդիպմանը ներկա էին 64.042 երկրպագու:

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 66-րդ րոպեին, Շվեդիան առաջ անցավ հաշվի մեջ: Ֆորսբերգերի հեռահար հարվածից հետո Շվեյցարիայի դարպասապահն անզոր էր: Բաց թողած գնդակից հետո Շվեյցարիան մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասին, բայց շվեդները լավ պաշտպանվում էին: Հանդիպման վերջնամասում ևս Շվեյցարիային չհաջողվեց խուսափել պարտությունից: Շվեդիա-Շվեյցարիա՝ 1:0:

Շվեդիան քառորդ եզրափակչում կմրցի Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում