Արցախ

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արայիկ Հարությունյանը 2007թ-ից մինչև 2017թ-ը ԼՂՀ վարչապետն էր, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո ԱՀ պետական նախարար: 2018թ-ի հունիսի 6-ին Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում