Սպորտ

Ուրուգվայը մնում է, Պորտուգալիան հավաքում է ճամպրուկները. Մունդիալ-2018

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայը մնում է, Պորտուգալիան հավաքում է ճամպրուկները. Մունդիալ-2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ուրուգվայի հավաքականը Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային ակտիվությունը Ուրուգվայը գոլի վերածեց ոչ ավել, ոչ պակաս 7-րդ րոպեին: Ստանալով Լուիս Սուարեսի դիպուկ և հաշվենկատ փոխանցումը՝ Էդիսոն Կավանին գլխի հարվածով գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը:

Առաջին կեսի մնացած րոպեներին պորտուգալացիների փորձերը հաջողությամբ չպսակվեցին և միայն երկրորդ կեսի 55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Եվրոպայի չեմպիոններից Պեպեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

Ուրուգվայը օգտվեց պորտուգալիայի հավաքականի պաշտպանների դանդաղկոտությունից և 62-րդ րոպեին Էդիսոն Կավանին դուբլ ձևակերպելով նորից առաջ մղեց «աղավնիներին»: Վիճակագրությամբ խաղավարտին առավելությունը պորտուգալացիների կողմն էր, բայց Ուրուգվայը պահպանեց հաղթական հաշիվը՝ 2:1 և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ուրուգվայը քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում