Արցախի պետնախարարը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի զարգացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը ողջունել է Մանե Թանդիլյանին նախարարի կարգավիճակով առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ՝ բարձր գնահատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի կառավարության միջև տարիներ ի վեր ձևավորված համագործակցության մակարդակը։ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հայկական երկու հանրապետություններում վարվող ընդհանուր քաղաքականության սկզբունքի շրջանակներում կարևորում է համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում սկսված բարեփոխումները իրականացվելու են նաև Արցախում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մ. Թանդիլյանը նշել է, որ Արցախի հետ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվելու են։ Նրա խոսքերով՝ այցելության ընթացքում ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ նախատեսված են համագործակցության տիրույթում ընթացիկ հարցերի քննարկման և դրանց արդյունավետության բարձրացման մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացման, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով հանրապետությունում «Արցախ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հայերեն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգուշանալ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից