Սպորտ

Մունդիալ-2018. մեկնարկում են փլեյ-օֆֆի խաղերը. ինչ հանդիպումներ կան այսօր

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2018. մեկնարկում են փլեյ-օֆֆի խաղերը. ինչ հանդիպումներ կան այսօր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆ-ի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 18:00-ին Կազան քաղաքի համանուն մարզադաշտում Ֆրանսիայի ազգային թիմն ուժերը կչափի Արգենտինայի հավաքականի հետ:

Ֆրանսիայի հավաքականը խմբից դուրս եկավ առաջին տեղով, իսկ Արգենտինան՝ երկրորդ: Այս թիմերը մինչ այս միմյանց դեմ մրցել են երկու անգամ, երկու անգամն էլ հաղթել են արգենտինացիները:

Ավելի ուշ՝ժամը 22:00-ին, Ուրուգվայի հավաքականը կխաղա Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ: Այս խաղը կընդուն Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտը:

Երկու թիմերը մինչ այս միմյանց հետ չեն խաղացել: Սա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում