Բելգիան նվազագույն հաշվով հաղթեց Անգլիային. G խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: Վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին Անգլիա-Բելգիա, Պանամա-Թունիս զույգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մունդիալի ամենասպասվածհանդիպումներից մեկը՝ Անգլիա-Բելգիա խաղը, կայացավ Կալինինգրադում: Հանդիպման հենց մեկնարկում Բելգիան հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում: «Կարմիր սատանաները»՝ բելգիացիները, առավել մոտ էին գոլին, քան Անգլիայի հավաքականը: Թիմերն առաջին կեսում այդպես էլ գոլեր չխփեցին և հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում Բելգիայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ հարվածով «կարմիր սատանաններին» առաջ մղեց Յանուզայը՝ 0:1: Անգլիացիները փորձեր անում էին վերկանգնելու հաշվի հավասարությունը, բայց ոչինչ չստացվեց և Բելգիան հաղթեց նվազագույն հաշվով:

Միաժամանակ ընթացող G խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին Պանամայի և Թունիսի հավաքականները, որոնք դուրս էին մնացել 1/8 եզրափակչի ուղեգրերի համար պայքարից: Թունիսի հավաքականը առաջին կեսում պարտվելով Պանամային 1:0 հաշվով՝ կարողացավ հաղթել 1:2 հաշվով:

Անգլիան և Բելգիան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն Русский

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն