ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի վերջին տուրի խաղերի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մունդիալի ամենասպասված խաղերից մեկը՝ Անգլիա-Բելգիա խաղը կկայանա Կալինինգրադում: Անգլիան խաղադաշտ դուրս կգա այս կազմով՝Պիկֆորդ, Ալեքսանդր-Արնոլդ, Ռոուզ, Սթոունս, Ջոնս, Լոֆտուս-Չիկ, Դելֆ, Դայեր, Ռեշֆորդ, Վարդի։
Բելգիան կմրցի հետևյալ ֆուտբոլիստներով`Կուրտուա, Վերմալեն, Բոյատա, Դենդոնկեր, Դեմբելե, Ֆելայինի, Տ․ Ազար, Չադլի, Տիլեմանս, Յանուզայ, Բատշուայի։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: