ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության H խմբում վերջին տուրում մրցում էին Սենեգալի և Կոլումբիայի թիմերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմերը հանդիպումը կայացավ Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում: Հանդիպման առաջին իսկ րոպե սուր գրոհ կազմակերպեցին Սենեգալի ֆուտբոլիստները: Այնուհետ հանդիպումն ավելի հանդարտ և խաղաղ ընթացք ունեցավ: Թիմերը ստացան իրենց հնարավորությունները, որոնք արդյունավետ չօգտագործեցին:
Երկրորդ կեսի մեկնարկում թիմերը փոխանակվեց մեկական գրոհներով, որոնցից ոչ մեկ չավարտվեց գոլով: Սակայն «սուրճ աճեցնողներին» խաղի 74-րդ րոպեին առաջ մղեց Մինան, ով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց և Կոլումբիան խմբային փուլում տոնեց երկրորդ հաղթանակը:
Մունդիալ-2018-ի փլեյ օֆֆ դուրս եկավ Կոլումբիայի ընտրանին:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA