Սպորտ

Ճապոնիան պարտվեց Լեհաստանին, բայց դուրս եկավ հաջորդ փուլ. H խումբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան պարտվեց Լեհաստանին, բայց դուրս եկավ հաջորդ փուլ. H խումբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի վերջին տուրում Լեհաստանը Վոլգոգրադի համանուն մարզադաշտում մրցեց Ճապոնիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկում առավել շատ գրոհում էին Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հաջող դիրքից վրիպեց Մուտոն, ով չօգտագործեց լավ դիրքը: Լեհերը ևս կարող էի բացել խաղի հաշիվը, եթե Գրոսիցկու հարվածն ավելի դիպուկ լիներ: Վիճակագրության լեզվով գնդակին առավել շատ տիրում էին լեհերը:

Երկրորդ կեսի 59-րդ րոպեին լեհերին հաջողվեց գրոհն արդյունվետ ավարտել: Եվրոպացիներին առաջ մղեց Բեդնարեկը` 0:1: «Ճագող արևի երկրի» ֆուտբոլիստներին հետագայում չհաջողվեց հետ բերել կորցրածը և պարտվեցին: Անկախ վերջին տուրի պարտությունից Ճապոնիան մունդիալի լփեյ-օֆֆ դուրս եկավ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Ճապոնիայի հավաքականը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում