Տնտեսություն

ՊԵԿ-ի գործունեության արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ն 38 միլիոն դրամով ավելի եկամտահարկ կվճարի 

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի գործունեության արդյունքում «Աստղիկ» ԲԿ-ն 38 միլիոն դրամով ավելի եկամտահարկ կվճարի 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեն ամենօրյա պայքար է տանում հարկ վճարողների կողմից չգրանցված աշխատողներին գրանցելու և աշխատավարձի իրական չափերը հաշվարկներում արտացոլելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը՝ նշելով, որ դա իրենց գերատեսչության ցավոտ կողմերից է, և իրենք շարունակական աշխատանք են տանում այդ ուղղությամբ: «Պետք է տեղեկացնեմ, որ առաջին հինգ ամսվա տվյալներով՝ մենք ունենք միջին աշխատավարձի բարձրացում Հայաստանում առևտրային կազմակերպություն համարվող հարկ վճարողների մասով՝ շուրջ 8 հազար դրամի չափով: Ինչու եմ ասում առևտրային հարկ վճարողների գծով, քանի որ սրանք այն կազմակերպություններն են, որոնք շահույթ են հետապնդում, իսկ ոչ առևտրայինների մասով ՊԵԿ-ը աշխատավարձերի բարձրացման անելիք չունի, քանի որ դրանք պետական կազմակերպություններ են՝ կոմիտեներ, նախարարություններ, և կատարում են հարկային գործակալի իրենց պարտականությունները և եկամտային հարկը վճարում են բյուջե»,-հայտնեց ՊԵկ փոխնախագահը։

Նա տեղեկացրեց, որ կատարված աշխատանքների արդյունքում «Աստղիկ» բժշկական կենտրոնն այսուհետև ավելի շատ եկամտահարկ կվճարի պետական բյուջե: «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»,-նշեց պաշտոնյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում