ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի վերջին տուրում Շվեյցարիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման առաջին կեսի մեկնակային րոպեներին շվեյցարացիները առավել շատ էին տիրում գնդակին, բայց քիչ էին հարվածերի դեպի դարպասը:«կարմիրները» առավելությունը գոլի վերածեցին 31-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրավեց Ջեմայիլին:
Երկրորդ կեսի մեկնարկում Կոստա Ռիկան հետ բերեց կորցրածը: 56-րդ րոպեի Ուսթոնը խփեց պատասխան գնդակը՝ հաշիվը դարձնելով 1:1: Շվեյցարիան շարունակում էր առավելություն ունենալ և գնդակների ճիշտ փոխանցմամբ ևս գերազանցում էր Կոստա Ռիկային:Հանդիպման 88-րդ րոպեինԴրմիչիը խփեց Շվեյցարիայի 2-րդ գոլը: Խաղի լրացուցիչ ժամանակում Զոմերի ինքնագոլը չթողեց «կարմիրներին» հաղթել: Շվեյցարիա-Կոստա Ռիկա՝ 2:2:
Շվեյցարիայի հավաքականը E խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը 5 միավորով:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA