ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի թիմերի վերջնական դիրքերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2 հաղթանակով և մեկ պարտությունից հետո Շվեդիայի ընտրանին հավաքեց 6 միավոր: Նույնքան` 6 միավոր ունի նաև Մեքսիկայի թիմը, սակայն «ացտեկները» լրացուցիչ միավորով գրավեցին երկրորդ տեղը: Աշխարհի գործող չեմպիոնը` Գերմանիայի հավաքականը 4 միավորով միայն երրորդն է, իսկ աղյուսակը եզրափակում է իր ակտիվում մեկ միավոր ունեցող Հարավային Կորեայի ընտրանին:
Շվեդիայի հավաքականը խմբից առաջին տեղով դուրս գալու շնորհիվ կխաղա E խմբում երկրորդ գրաված թիմի, իսկ Մեքսիկայի ընտրանին` E խմբում առաջին տեղը գրաված թիմի հետ: Շվեդիայի խաղը կկայանա հունիսի 3-ին, իսկ Մեքսիկայինը` հունիսի 2-ին:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: