Սպորտ

Շվեդիան հաղթելով Մեքսիկային դուրս եկավ փլեյ-օֆֆ. F խումբ

1 րոպեի ընթերցում

Շվեդիան հաղթելով Մեքսիկային դուրս եկավ փլեյ-օֆֆ. F խումբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երրորդ տուրում Եկատերինբուրգի համանուն մարզադաշտում կայացավ Մեքսիկա-Շվեդիա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հյուսիսամերիկացիերը մեկնարկում առավելություն ունեի, որը գոլի վերածել չհաջողվեց: Շվեդներն էլ չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Գնդակին առավել շատ տիրում էին «ացտեկները» և վիճակագրական մյուս ցուցանիշներով ևս գերազացում էին Շվեդիային: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում շվեդները կարողացան բացել խաղի հաշիվը: 50-րդ րոպեին աչքի ընկավ Աուգուստինսոնը: Եվրոպացիները շարունակեցին տիրել խաղային իրավիճակին և 62-րդ րոպեին մեքսիկացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Գրանկվիստը: Շվեդիայի հավաքականին 3-րդ գնդակը խփել օգնեց Մեքսիկայի ընտրանուց Ալվարեսը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Մեքսիկա-Շվեդիա` 0:3:

Շվեդիայի հավաքականը F խմբում զբաղեցրեց 1 հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում