ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի վերջին տուրի հանդիպումների մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարավային Կորեան Կազան քաղաքի համանուն մարզադաշտում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Կորեացիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Չո, Լի, Յուն, Հոն, Կիմ, Չժան, Կու, Չոն, Ջ․Ս․ Լի, Մին, Սոն։
«Բունդեսմեքենան» կխաղա այս թիմով` Նոյեր, Հեկտոր, Հումելս, Զյուլե, Կիմիխ, Խեդիրա, Կրոս, Գորեցկա, Վերներ, Ռոյս։
Մեքսիկայի ընտրանին Եկատերինբուրգում ուժերը կչափի Շվեդիայի ընտրանու հետ:
«Ացտեկներից» մեկնարկում կխաղան այս ֆուտբոլիստները` Օչոա, Սալսեդո, Մորենո, Էրերա, Ալվարես, Լայուն, Գուարդադո, Գալյարդո, Վելա, Էրնանդես, Լոսանո։
Շվեդիան խաղադաշտ դուրս կբերի այս 11 խաղացողերին` Ուլսեն, Լուստիգ, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Լարսոն, Էկդալ, Ֆորսբերգ, Կլասոն, Բերգ, Տոյվոնեն։
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: