Սպորտ

Խորվաթները անպարտելի մնացին խմբում՝ հաղթելով նաև Իսլանդիային. D խումբ 

1 րոպեի ընթերցում

Խորվաթները անպարտելի մնացին խմբում՝ հաղթելով նաև Իսլանդիային. D խումբ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի վերջին տուրում Խորվաթիայի հավաքականը մրցեց Իսլանդիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի առաջատարը Իսլանդիայի հետ խաղի մեկնարկային րոպեներին տիրում էր նախաձեռնությանը, բայց հնարավորություններ չէր օգտագործում: Վիճակագրությամբ խորվաթները տիրում էին նաև գնդակի տեղաշարժին: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում խորվաթներն իրենց առավելությունը գոլի վերածեցին 53-րդ րոպեին: Խորվաթիային առաջ մղեց Բադելը: Իսլանդացիները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը 76-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի շնորհիվ, որն անվրեպ իրացրեց Սիգուրդսոնը: Բայց Խորվաթիան կարողացավ հաղթանակի նժարը շրջել իրենց կողմը 90-րդ րոպեին: Խորվաթների հաղթական գնդակը խփեց Պերիշիչը: Խորվաթիա-Իսլանդիա 2:1:

Խորվաթիան առաջին տեղով դուրս եկավ խմբից:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում