Թրամփը և Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենան
1 րոպեի ընթերցում
![Թրամփը և Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/939015.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թարմփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում հուլիսի 11-12-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Թրամփը շնորհավորել է Էրդողանին հունիսի 24-ի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: «Նախագահներն անհամբերությամբ են սպասում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: