Ֆրանսիան և Դանիան անգույն խաղով չորոշեցին հաղթողին. C խումբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի վերջին տուրում Ֆրանսիայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Դանիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկային րոպեներից սկսած ֆրանսիան հիմնականում տիրում էր գնդակին, իսկ դանիան շեշտը դնում էր հակագրոհների վրա: Վիճակագրությամբ առավելությունը «կապույտների» կողմն էր: Դանիան էլ, Ֆրանսիան էլ գրոհում էին, սակայն երկու թիմերն էլ մեծ ցանկությամբ չէին գործում, քանի որ ոչ-ոքի ձեռնտու էր երկուսին էլ: Թիմերը հանսգտի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում էլ երկու թիմերը շատ անհետաքրքիր խաղ էին ցուցադրում: Գրոհներ կար, բայց եզրափակումներ, որոնք արդյունք կտային` ոչ: Ի վերջո անգույն, անհետաքրքիր խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Ֆրանսիայի հավաքականը C խմբում զբաղեցրեց առաջին տեղը, Դանիան` երկրորդ:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA