Սպորտ

Պերուն ոչինչ չտվող հաղթանակ տոնեց Ավստրալիայի նկատմամբ. C խումբ

1 րոպեի ընթերցում

Պերուն ոչինչ չտվող հաղթանակ տոնեց Ավստրալիայի նկատմամբ. C խումբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության C պմբի վերջին տուրի շրջանակներում Պերուի հավաքականը մրցեց Ավստրալիայի թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս հանդիպումը կայացավ Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում: Մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն խաղի 18-րդ րոպեին Պերուի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ: Կարիլո օգնեց Պերուն բացել խաղի հաշիվը: Առաջին կեսի մնացած հատվածում Ավստրալիայի հավաքականի փորձերը հաշվի հավասարությունը վերականգնելու համար անօգուտ էին: Թիմերը ընդմիջման գնդակին 0:1 հաշվով հօգուտ Պերուի:

Երկրորդ կեսում Պերուն շարունակեց զարգացնել հաջողությունը և 50-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Խոսե Պաոլո Գերերոն գոլը գրանցեց իր հաշվին: Ավստրալիայի հավաքականը առավել շատ էր վազում գնդակով, սակայն այդ առավելությունը չէր օգնում գոնե մեկ գնդակ ուղարկել Պերուի դարպասը: Ի վերջո հանդիպում այդպես էլ ավարտվեց` Պերուն 2:0 հաշվով հաղթեց Ավստրալիային:

Պերուի հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում