Կարեն Կարապետյանը լքելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես այդ որոշումը շատ նորմալ եմ գնահատում: Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե չլինել: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ո՞վ է փոխարինելու Կարեն Կարապետյանին, Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խորհուրդն է իրավասու ընտրել կուսակցության նախագահին և առաջին տեղակալին: Այդ հարցը կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե սա փախուստ չէ՞ ՀՀԿ-ից, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, սա փախուստ չէ: Նա` որպես կուսակցության առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:

Նա հավելեց, որ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ն լքելու որոշում այս պահին չկա, նման խոսակցություն չի եղել: Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի դեմքն էր, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ՀԱԿ-ի դեմքն էր, բայց նա հետո հիմնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան