ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի վերջին՝ երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Իրանի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ Սարանսկ քաղաքի նույն անունն ունեցող մարզադաշտում: Մեկնարկում գնդակին հիմնականում տիրում և սուր գրոհում էին Եվրոպայի գործող չեմպիոնները՝ Պորտուգալիայի ֆուտբոլիստները: Իրանի հավաքականն էր հակագրոհելիսփորձում էր հարվածներ կատարել դեպի դարպասը: Առաջին կեսի վերջնամասում խաղն ավելի դանդաղ էր, քանի մեկնարկում էր: Թիմերը գրոհում էին, բայց լուսատաղտակին զրոներ էին, մինչև առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ: Պորտուգալիայի հավաքականին առաջ մղեց Կուարեզման:
Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Իրանի հավաքականի ֆուտբոլիստները Ռոնալդուի հետ պայքարում խախտեցին խաղի կանոնները: Մրցավարի 11 մետրանոց հարվածը չիրացրեց նույն Ռոնալդուն: Իրանի հավաքականի դարպասապահը որսաց գնդակը: Իրանցիներին հաջողվեց հետ բերել կորցրածը:Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 հարվածն անվրեպ իրացրեց Կարիմը՝ 1:1: Պորտուգալիա-Իրան՝ 1:1
Պորտուգալիայի ազգային թիմը B խմբում զբաղեցրեցերկրորդհորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:
Լուսանկարները՝ FIFA