Սպորտ

Իսպանիայի հավաքականը խուսափեց Մարոկկոյի դեմ խաղում պարտությունից. B խումբ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հավաքականը խուսափեց Մարոկկոյի դեմ խաղում պարտությունից. B խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության B խմբի Իսպանիա-Մարոկկո խաղը կայացավ Կալինինգրադի համանուն մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեների ակտիվությունը գոլի վերածեցին Մարոկկոյի ֆուտբոլիստները: 14-րդ րոպեին հաշիվը բացեց Բուտաիբը: Ընդամենը 5 րոպե անց «կարմիր ֆուրան»՝ Իսպանիայի հավաքականը, վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Իսկոն: Թիմերը հանգստի գնացին 1:1 հաշվով:

Երկրորդ կեսում թեպետ իսպանացիները հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չէր ստացվում: Վիճակագրությամբ «կարմիր ֆուրան» գերազանցում էր Մարոկկոյին: Եվրոպացիները նույնիսկ ավելի շատ էին վազում, քան Մարոկկոյին ընտրանու ֆուտբոլիստները: Բայց գոլ խփեց Մարոկկոն: 81-րդ րոպեին Էն-Նեսրին առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ՝ 1:2:Հանդիպման ավելացված ժամանակում Ասպասի գոլը օգնեց Իսպանիային չպարտվել: Մարոկկո-Իսպանիա՝ 2:2:

Իսպանիայի հավաքականը այս խմբում զբաղեցրեցինառաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում