ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի թիմերի վերջանական դիրքերը աղյուսակում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում բացարձակ արդյունք գրանցեց Ուրուգվայի ընտրանին, որը հաղթեց բոլոր խաղերում: Հարավամերիկացիները հավաքեցին 9 միավոր և խմբում գրավեցին առաջին տեղը: Փլեյ-օֆֆում նրանք կխաղան B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին:
Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, որը հավաքեց 6 միավոր: Ռուսները կմրցեն B խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտրանու հետ: հանդիպումը նախատեսված է հուլիսի 1-ին:
Սաուդյան Արաբիան 3-րդ տեղում է 3 միավորով, իսկ աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը, որը չունի ոչ մի միավոր:
Մունդիալի մասին այլ նյութերայստեղ: